Armenian

Officiellt besök av president Serzh Sargsyan i Iran

Posted in armenia by armiks on 2009/04/16

14 april 2009:
I Teheran Armenien´s president  Serzh Sargsyan uttryckt tacksamhet till andlige ledaren i Iran för hans hänsynsfull inställning till bevarandet av den armeniska historiska och kulturella arvet i Iran.
Inom ramen för sitt besök, ordförande Serzh Sargsyan besökte också grav grundare och ledare för den islamiska republiken Iran Ayatollah Khomeini, som en krans på hans grav och undertecknad boken av mausoleum honorärkonsulat besökare. 
Sargsyan avslutade sitt två-dagars officiellt besök i Iran med ett varmt möte med över 3000 representanter för den armeniska-iranska samhället på Ararat kultur-och fritids center där Serzh Sargsyan möte publiken.

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Իրան
14.04.2009 Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը` ապրիլի 14-ին Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ: Նախագահ Սարգսյանն ու Սաիդ Ջալիլին գոհունակությամբ ընդգծել են անկախությունից ի վեր երկու բարեկամ երկրների միջեւ փոխվստահության մթնոլորտում դինամիկ զարգացող հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ համագործակցության հագեցած օրակարգը:
Զրուցակիցները բարձր են գնահատել էներգետիկայի, տրանսպորտի, տնտեսության ու այլ ոլորտներում արձանագրված հաջողությունները եւ վստահություն հայտնել, որ նախատեսվող խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը կնպաստի հայ-իրանական բարեկամության հետագա խորացմանը: Սերժ Սարգսյանն ու Սաիդ Ջալիլին կարեւորել են սերտ համագործակցությունը երկու երկրների ազգային անվտանգության խորհուրդների միջեւ:
Թեհրանում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության Հոգեւոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ: Հայաստանի Հանրապետության Նախագահն ու Իրանի Հոգեւոր առաջնորդը վստահություն են հայտնել, որ միայն խաղաղության, կայունության եւ փոխշահավետ համագործակցության վրա խարսխված տարածաշրջանը կարող է բարգավաճում ու զարգացում բերել այնտեղ ապրող բոլոր ժողովուրդներին: Բարձր գնահատելով Սեյյեդ Ալի Խամենեիի ավանդը հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման գործում, Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իրանի Հոգեւոր առաջնորդին` մեր հարեւան երկրում գտնվող հայկական պատմամշակութային արժեքների պահպանման հարցում ցուցաբերված հոգատար վերաբերմունքի համար:
Այնուհետեւ Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադը, ամփոփելով երկօրյա քննարկումները, հրավիրված մամուլի ասուլիսում բարձր են գնահատել պաշտոնական այցի արդյունքները, ինչի վկայությունը տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, առեւտրի եւ բանկային ոլորտներում համագործակցության ու խոշորածավալ ծրագրերի իրականացման մասին երկու երկրների ղեկավարների ներկայությամբ ստորագրված համաձայնագրերն են:
Պաշտոնական այցի շրջանակում Սերժ Սարգսյանը այցելել է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր-առաջնորդ այաթոլլահ Խոմեյնիի դամբարան, ծաղկեպսակ դրել նրա գերեզմանին ու գրառում կատարել դամբարանի պատվավոր հյուրերի մատյանում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած երկօրյա պաշտոնական այցըն ավարտվել է իրանահայ համայնքի շուրջ 3000 ներկայացուցիչների հետ Թեհրանի "Արարատ" մարզավանում տեղի ունեցած ջերմ հանդիպմամբ ու ելույթով:

_EDO1587  _EDO1604 _EDO1800

Kommentera

Fyll i dina uppgifter nedan eller klicka på en ikon för att logga in:

WordPress.com Logo

Du kommenterar med ditt WordPress.com-konto. Logga ut / Ändra )

Twitter-bild

Du kommenterar med ditt Twitter-konto. Logga ut / Ändra )

Facebook-foto

Du kommenterar med ditt Facebook-konto. Logga ut / Ändra )

Google+ photo

Du kommenterar med ditt Google+-konto. Logga ut / Ändra )

Ansluter till %s

%d bloggare gillar detta: